Նախանշանները որևէ հիվանդության բացահայտման ամենափորձված մեթոդներից են, սակայն միշտ չէ, որ նախանշանները տեսանելի են:
Չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել օրգանիզմի և դրա ուղարկած ազդանշաններին, որոնք կօգնեն կանխարգելել ու ճիշտ բուժում նշանակել:
Հաճախ կանանց մոտ ի հայտ է գալիս ձվարանների բարորակ կիստա, որը ժամանակի ընթացքում անհետանում է, սակայն, եթե կիստան սկսի աճել, կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների:
Ձեզ ենք ներկայացնում ձվարանների կիստայի հավանական նախանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
Որովայնի փքվածություն
Աղիների ցավոտ գալարակծկանք (перистальтика)
Ամսական ցիկլից առաջ և հետո՝ որովայնի ցավ
Ցավ սեռական ակտի ժամանակ
Մեջքի ստորին հատվածում ցավեր
Կրծքերի գերզգայունություն
Սրտխառնոց և փսխում
Ինչպես տեսնում եք, որոշ նախանշանները նաև ամսական ցիկլի և նույնիսկ հղիության նշաններ կարող են լինել:
Այնուամենայնիվ, եթե նկատել եք հետևյալ նախանշաններից որևէ մեկը և զգում եք, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ապա պարտադիր կերպով հետազոտություն անցեք.
Որովայնի հատվածում սուր և սաստիկ ցավեր
Մարմնի բարձր ջերմություն
Ուշաթափություն և գլխապտույտ
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը