Ի՞նչ նշաններից կարելի է կասկածել սրտի մոտալուտ նոպայի մասին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ նշաններից կարելի է կասկածել սրտի մոտալուտ նոպայի մասին

Բարձր քրտնարտադրությունը կարող է սրտի մոտալուտ նոպայի ախտանիշ լինել: Այս մասին զգուշացնում են British Heart Foundation կազմակերպության բժիշկները:

Նրանց խոսքով՝ եթե մարդը կրծքավանդակի ցավերի հետ մեկտեղ ջերմություն եւ քրտնարտադրություն է զգում, սա արդեն շտապ օգնություն կանչելու պատճառ է: Չնայած բարձր քրտնարտադրությունը սրտի նոպայի համար «անսովոր» է համարվում, մասնագետների կարծիքով, այն չի կարելի անտեսել:

Մասնագետների խոսքով, կան մի շարք ոչ ակնհայտ նշաններ, որոնք վկայում են սրտի հետ կապված խնդիրների մասին, որոնք պացիենտները հաճախ վերագրում են այլ հիվանդությունների: Օրինակ, փորացավը կամ մարսողական խնդիրները: Նման ախտանիշները նույնպես խորհուրդ չի տրվում անտեսել:

Բացի այդ, ըստ բրիտանացի մասնագետների, այտուցված կոճերը կարող են վկայել սրտի անբավարարության մասին, իսկ կրծքավանդակի ցավերը, որոնք ի հայտ են գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, կարող են ստենոկարդիայի ախտանիշ լինել:

news.am