Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Սա Որոտանն է։ Երկու օր փակ էր։ Համացանցում, լրատվական հարթակներում ինչ ասես, որ չկարդացինք․ տասնյակ ադրբեջանական զինյալների կուտակում, ավելացում, ճանապարհներ պայթեցված ․․․
Շատ բան չեմ գրելու, բայց ես մեղադրում եմ ․․․
Վստահ ու համոզված եմ, սրանք չէին գա, իրենց բերել մտցրել են։ Եվ ճանապարհն էլ իրենք, ըստ հայկական լրահոսի, չէին փակել այն ձև, ոնց որ գրվում և ներկայացվում էր։ Սուտ երկիր, սուտ մարդիկ, սուտ երկրի վարչապետ, ոտքից գլուխ ֆեյք Հայաստան եք դարձրել ․․․ Թշնամուն հատուկ բերել, մտցրել եք։ Դե ասեք, որտեղի՞ց դրանք կարող էին իջնել Որոտանի կիրճ, եթե գեթ մեկ մարդ իմ ու իմ ընկերների նման սարի գլխին կանգներ»։