«Թալիբան»-ը ԱՄՆ-ին խնդրել է պահպանել դիվանագիտական ​​ներկայությունը Աֆղանստանում
Advertisement 1000 x 90

«Թալիբան»-ը ԱՄՆ-ին խնդրել է պահպանել դիվանագիտական ​​ներկայությունը Աֆղանստանում

«Թալիբան»-ը ԱՄՆ-ին խնդրում է պահպանել իր դիվանագիտական ​​ներկայությունը Աֆղանստանում՝ օգոստոսի 31-ին զորքերի դուրսբերման ավարտից հետո, հայտնում է Washington Post-ը:

Բանակցություններին ծանոթ աղբյուրը նշել է, որ ամերիկյան իշխանությունները քննում են Աֆղանստանում իրենց դիվանագիտական ​​ներկայությունը պահպանելու հնարավորությունը, սակայն վերջնական հրաման դեռ չի տրվել: ​​Որոշումը հաստատվելու դեպքում, Քաբուլում, ամենայն հավանականությամբ, ամերիկյան դեսպանատունը կվերաբացվի:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Նրա խոսքով՝ Մոսկվան ափսոսում է, որ Վաշինգտոնի և Թալիբանի միջև պայմանավորվածությունները չի հաջողվել իրականացնել:

 



Նման նյութեր