Ճապոնիայում «Moderna»-ի պատվաստումից հետո 30 տարեկան երկու տղամարդ է մահացել: Այս մասին հայտնում է The Times of India-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Մահից մի քանի օր առաջ նրանք ստացել են կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ դոզան: Գերատեսչության տվյալներով՝ մահվան ճշգրիտ պատճառը ճշտվում է:
Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները դադարեցրել էին Moderna-ով պատվաստումը, քանի որ որոշ չափաբաժիններում հայտնաբերվել էին մի քանի միլիմետրանոց խառնուրդներ: Դեղամիջոցի որակի մասին հաղորդվել է հանրապետության հինգ պրեֆեկտուրաների ութ պատվաստման կենտրոններից:
Ճապոնիայում պատվաստումներ իրականացվում են նաև AstraZeneca, Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութերով: