Բրազիլիայում Քրիստոսի արձանից բարձր Բուդդայի արձանն է տեղադրվել
Advertisement 1000 x 90

Բրազիլիայում Քրիստոսի արձանից բարձր Բուդդայի արձանն է տեղադրվել

Բուդդայի արձանը, որը հինգ մետր բարձր է Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանից, բացվել է հյուսիսային Էսպիրիտու Սանտու նահանգի Իբիրասու քաղաքում: Այս մասին հայտնում է ТАСС -ը ՝ հղում անելով Globa հեռուստաալիքին:

Հուշարձանը տեղադրվել է բուդդայական վանքում 2020 թվականի հոկտեմբերին, երկու ամիս անց արձանը օծվել է. Բուդդան «բացել է աչքերը»: Բացումն ի սկզբանե նախատեսված էր 2021 թվականի ապրիլին, սակայն արարողությունը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:

Իբիրասուի արձանի բարձրությունը 35 մետր է: Բուդդան հինգ մետր բարձր է Կորկովադո լեռան վրա գտնվող Քրիստոսի արձանից:



Նման նյութեր