Հայաստանը «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ստացել
Advertisement 1000 x 90

Հայաստանը «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ստացել

Հայաստանը ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ստացել, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ հերթական խմբաքանակը երկրորդ դեղաչափը ստացողների համար է, նախատեսված է 15000 անձի համար: Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:

Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասողները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 275–ով և դարձել 241 611:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 մարդ, կատարվել է 1 534 770 թեստավորում, առողջացել են վարակվածներից 226 665-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4830 է։



Նման նյութեր