Universal Music ձայնագրման ընկերությունը թողարկել է ռեփեր Քանյե Ուեսթ Donda տասներորդ ստուդիական ալբոմը՝ առանց երաժշտի իմացության եւ համաձայնության։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում՝ հրապարակումից մի քանի ժամ անց։
«Ալբոմը Universal-ը թողարկել է առանց իմ թույլտվության, նրանք նաեւ արգելափակել են Jail 2 կոմպոզիցիան», – հետեւորդներին դիմել է Քանյեն։