Ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ․ Ժաննա Անդրեասյան
Advertisement 1000 x 90

Ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի սովորողներ, մանկավարժներ, տնօրեններ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա առիթով։

Քանի որ զանգերն ու նամակները չեն դադարում, ևս մեկ անգամ նշեմ, որ ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ։

Հուսամ, որ կանոնները պահելով՝ կկարողանանք ողջ տարին պահպանել առկա ամենօրյա ուսուցման ռեժիմը»։