Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին
Advertisement 1000 x 90

Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին

Հայաստանը, մեկ տարվա դադարից հետո, կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական՝ Jesc.tv կայքից, որտեղ հրապարակված են այս տարվա մասնակից երկրների անունները:

Ըստ կայքի՝ մրցույթին մանակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ: Բացի Հայաստանից՝ ցուցակում կան նաեւ Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան եւ Ուկրաինան:

Հայաստանի մասնակցության եւ ներկայացուցչի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դեռեւս չի ներկայացրել: