Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը խոշոր պարտքեր են կուտակել
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը խոշոր պարտքեր են կուտակել

Արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի նախկին հիմնադրամը՝ «Sussex Royal»-ը, 78,5 հազար ֆունտ ստերլինգ է պարտք հասարակական կազմակերպությանը։ Զույգն, ընդ որում, միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքել լրատվամիջոցների հետ, հայտնում է Daily Mail-ը։

Փաստաթղթերում նշված չէ կազմակերպության անունը, որին Սասեքսի դուքսն ու դքսուհին գումար են պարտք։ Հիմնադրամը տարվա ընթացքում պետք է 213 հազար ֆունտ ստերլինգ վերադարձներ, սակայն այդ գումարից վերադարձվել է միայն 134,5 հազարը։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ մնացած գումարի վճարումը կկատարվի մոտակա օրերին։

Ի դեպ, Սասեքսի դուքսն ու դքսուհին տարվա ընթացքում բազմաթիվ պայմանագրեր են կնքել զանգվածային լրատվության միջոցների հետ եւ մեդիակազմակերպությունների հետ գործարքների շնորհիվ 118 միլիոն ֆունտ ստերլինգ են վաստակել։

news.am



Նման նյութեր