Օդի ջերմաստիճանը 10 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը 10 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

անրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 3–ի գիշերը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29….+31 աստիճան։