Նոր Զելանդիայի սուպերմարկետներից մեկում ահաբեկչական հարձակում է եղել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նոր Զելանդիայի սուպերմարկետներից մեկում ահաբեկչական հարձակում է եղել

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում դանակով զինված մի տղամարդ դանակահարել է 6 մարդու։ Այս մասին հայտնել է New Zealand Herald թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել Օքլենդ քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Countdown սուպերմարկետում: Երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Հարձակվողին տեղում սպանել են ոստիկանները: Սուպերմարկետը շրջապատված է անվտանգության ուժերով և արտակարգ իրավիճակների աշխատակիցներով:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ահաբեկչություն է որակել Օքլենդում սուպերմարկետի հաճախորդների վրա հարձակումը: Նրա խոսքով ՝ հարձակվողը եղել է ԴԱԻՇ -ի կողմնակից:

«Տղամարդը հսկողության տակ էր գտնվում ծայրահեղական հայացքների և ԴԱԻՇ -ի նկատմամբ համակրանքի պատճառով: Ահաբեկիչը Շրի Լանկայի քաղաքացի է, ով ժամանել էր 2011 թվականին»,– ասել է Արդերնը:

shantnews.am



Նման նյութեր