Ինչպիսի սովորություններն են քայքայում իմունիտետը
Advertisement 1000 x 90

Ինչպիսի սովորություններն են քայքայում իմունիտետը

Որոշ անառողջ ուտելու սովորություններ աշնանը կարող են քայքայել մարդու իմունային համակարգը: «MK» հրատարակությունը պատմել է դրանց մասին:

Առաջին հերթին, առողջությանը զգալի վնաս կարող է հասցնել շաքարի ավելցուկը, քանի որ այն, ինչպես հաստատում է Fit Healthy Momma-ից բժշկական գիտությունների դոկտոր Լինդսի Դեսոտոն, նվազեցնում է իմունային բջիջների գործառույթը եւ թուլացնում իմունային համակարգը:

Ալկոհոլը նույնպես կարող է վնասել իմունային համակարգը: Հետեւաբար, իմունային համակարգի արդյունավետ գործունեության համար մասնագետները խորհուրդ են տալիս ալկոհոլի օգտագործումը նվազագույնի հասցնել:

«Ալկոհոլի չափազանց շատ, շաբաթական ավելի քան 14 չափաբաժին, օգտագործումը կարող է ճնշել իմունային համակարգը եւ հանգեցնել ավելի լուրջ ախտանիշների»,- նշել է Լինդսի Դեսոտոն:

Իմունիտետի համար շատ վնասակար են նաեւ մշակված ուտեստները, ինչպիսիք են չիպսերը եւ թխվածքաբլիթները։ Բարձր աստիճանի վերամշակված մթերքները պարունակում են նատրիումի մեծ քանակ՝ հագեցած ճարպերով եւ շաքարով, որոնք, ինչպես պնդում է պրոֆեսոր, Leo, Inc.-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Լեոնիլա Կամպոսը, կարող են նպաստել սրտի եւ երիկամների հիվանդությունների զարգացմանը:

Վնասակար է նաեւ ֆաստֆուդը, որի մեջ սովորաբար մեծ քանակությամբ հագեցած եւ քիչ քանակությամբ չհագեցած ճարպեր են պարունակվում: Հագեցած ճարպերի առատ օգտագործումը կարող է հանգեցնել օրգանիզմում բորբոքման, ինչը կթուլացնի իմունային գործառույթը եւ բացասաբար կանդրադառնա ընդհանրապես առողջության վրա:

Նատրիումի չափազանց շատ օգտագործումը առաջացնում է զարկերակային բարձր ճնշում եւ օրգանիզմում հեղուկի պահպանում: Արդյունքում երիկամները դուրս են բերում նատրիումի ավելցուկը, ինչը նվազեցնում է վարակի դեմ պայքարելու օրգանիզմի ունակությունը:

Փորձագետները հիշեցնում են, որ կալորիաների ոչ բավարար օգտագործումը նույնքան վատ է, որքան սխալ սնվելը: Սննդի օգտագործման միտումնավոր սահմանափակումը կամ սննդային վարքագծի խանգարումը իմունային համակարգը վարակման նկատմամբ ավելի ընկալունակ է դարձնում:

news.am