«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել». զոհված զինծառայողի մայրը որդի է ունեցել. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել». զոհված զինծառայողի մայրը որդի է ունեցել. armeniasputnik.am

44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Դադոյանի տանը մեկ տարի անց ուրախության արցունքներ են, ծնվել է Սարգիսի եղբայրը`Դանիելը։ Տեղեկությունը հայտնում է NEWS.am–ը։ Փոքրիկը ծնվել է օգոստոսի 24-ին։

«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել, նոր-նոր ենք զգում, որ մի փոքր մեղացել ա մեր ցավը։ Մեր կյանքն իրոք փոխվել է, ու բոլորին եմ ցանկանում, ում տանը, որ նման բան է եղել, թող ամեն մեկի տնից ճիչը լսվի։ Ես գիտեմ՝ ինքը վերածնվել է, ու ինքը շատ նման է ախպորը»,- ասել է Սարգիս Դադոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am