Ներկայացնում ենք Վազգեն Պետրոսյանի ուշագրավ պատմական ակնարկը.
Պետության կազմաքանդում՝ դիլետանտներին նշանակել առանցքային պաշտոններում․․․
Հեղափոխության հաղթանակից մի քանի տարի անց ՊԱԿ -ից (ԽՍՀՄ-ի հետախուզություն) հայտնեցին, որ իմ կաբինետում ԿՀՎ -ի լրտես կա: Մենք ավելի խորացրինք կաբինետի բոլոր անդամների հեռախոսազանգերի, նամակագրությունների ու վարքագծի վերահսկումը, սակայն կասկածելի հաղորդակցության որևէ նշան չգտանք: Որոշ ժամանակ անց ստիպված եղանք լրտեսի ինքնության բացահայտման խնդրանքով դիմել ԽՍՀՄ-ին։ ՊԱԿ – ից հայտնեցին, որ իմ առաջին տեղակալը ԿՀՎ-ի (ԱՄՆ-ի հետախուզություն) լրտես է:
Կաբինետի հերթական ժողովից հետո խնդրեցի տվյալ անձին մնալ զրույցը շարունակելու համար եւ բոլորի հեռանալուց հետո ատրճանակն առաջին տեղակալիս ճակատին դնելով հարցրի. «Դու ԿՀՎ-ի լրտես ե՞ս»:
Երբ նա իմացավ, որ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք, խոստովանեց, որ աշխատել է ԿՀՎ-ի համար ու լրտեսել։
– Ե՞րբվանից եք աշխատում ԿՀՎ -ի հետ:
– Ուսանողական օրերից մինչև Հեղափոխության հաղթանակը պարտիզանական պատերազմների ընթացքում։
– Այս ընթացքում, անվտանգության բոլոր վերահսկումներով, ԿՀՎ -ի հետ Ձեր որևէ կապ չի՞ հայտնաբերվել:
– Ես այժմ ոչ մի կապ չունեմ ԿՀՎ -ի հետ: ԿՀՎ -ն ինձ պարտականություն է տվել երբ ես նշանակվեցի Ձեր առաջին տեղակալը, ու դրանից հետո էլ իրենք իմ հետ կապ չեն հաստատել:
– Ո՞րն է ձեր պարտականությունը:
– Ինձ հանձնարարվել է «ոչ մասնագետներին նշանակել կարեւոր ու պատասխանատու պաշտոններում» եւ դա արել եմ մինչեւ այսօր:
– Ես նայեցի կաբինետին եւ բարձրաստիճան ղեկավարներին։ Ոչ ոք իր տեղում չէր:
«ԿՀՎ -ի վերլուծությունն այն էր, որ այս կերպ հեղափոխությունը կազմաքանդվելու է ներսից ՝ առանց հեղաշրջման եւ արտաքին հարձակման», – ասել է Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Տիտոն: