Արհեստական ինտելեկտի (ԱԻ) պոտենցիալ սպառնալիքներն այս տեխնոլոգիան հավասարեցնում են միջուկային և կենսաբանական զենքերին: Նման կարծիք է հայտնել միլիարդատեր և ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ [Բայց] կան՝ կլիմայի փոփոխություն, միջուկային զենք, կենսաահաբեկչություն և արհեստական ինտելեկտ», – նրա խոսքերը մեջբերում է բրիտանական Daily Mirror թերթը՝ նշելով, որ Գեյթսն այդ սպառնալիքները դնում է նույն մակարդակի վրա։ «Ինձ թվում է, որ արհեստական ինտելեկտի [զարգացման] տեմպերը զարմանալի են և մի փոքր սարսափելի», – ավելացրել է նա: Միևնույն ժամանակ, Գեյթսը խոստովանել է, որ արհեստական ինտելեկտը կարող է օգտագործվել լավ նպատակների համար, ներառյալ կրթության և բժշկական ծառայությունների հասանելիությունը հեշտացնելու համար: