Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո պատմել է իր «վերականգնված հույսի և կյանքը նորովի գնահատելու մասին»
Advertisement 1000 x 90

Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո պատմել է իր «վերականգնված հույսի և կյանքը նորովի գնահատելու մասին»

Այս տարի առողջական ծանր ճգնաժամից հետո քիմիաթերապիան ավարտելուց հետո Քեյթ Միդլթոնը պատմել է իր «վերականգնված հույսի եւ կյանքը նորովի գնահատելու» մասին, գրում է Daily Mail-ը։

Երեք րոպեանոց հուզիչ հոլովակում Քեյթը եւ նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, նշում են արքայադստեր ապաքինումը իրենց երեք երեխաների՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոտայի եւ արքայազն Լուիի կողքին:

Թագավոր Չարլզը եւ նրա կինը՝ թագուհի Կամիլան, հայտարարությունը որակել են որպես «հրաշալի նորություն» եւ նշել, որ կշարունակեն իրենց սերը, մտքերը եւ աջակցությունը հղել Քեյթին՝ լիարժեք ապաքինման շարունակական ճանապարհին:

Թեեւ Քեյթի ուղերձը լի է հույսով ու երջանկությամբ, նա նախազգուշացրել է. «Այժմ պետք է ուշադիր լինեմ եւ անեմ ամենը, ինչ կարող եմ քաղցկեղից զերծ մնալու համար»: Արքայաուստրը խոստովանել է, որ վերջին ինը ամիսները «սարսափելի եւ անկանխատեսելի» ժամանակներ են եղել իր ընտանիքի համար:

Նա ասել է, որ փորձառությունը հիշեցրել է իրեն եւ ամուսնուն՝ «երախտապարտ լինել կյանքի պարզ, բայց կարեւոր բաների համար, որոնք մեզանից շատերը հաճախ ընդունում են որպես կանոն»։