Շպռոտ. «2017-ին ուզում եմ մայրանալ». life.tert.am
Advertisement 1000 x 90

Շպռոտ. «2017-ին ուզում եմ մայրանալ». life.tert.am

Երկարատև դադարից հետո երգչուհի Շպռոտը 2016-ին թողարկեց «Կտրիճ Դավո» երգի տեսահոլովակը, որը լայն քննարկումների առարկա դարձավ: Հանդիսատեսի արձագանքից ոգևորված՝ երգչուհին պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել: Tert.am Life-ը Շպռոտի հետ խոսել է ամերիկյան կյանքի, Հայաստան գալու և 2017-ի մյուս անելիքների մասին:

Նա առայժմ չբացահայտեց, թե խոսքն ինչ երգի մասին է, սակայն նշեց, որ այն ոճով նման կլինի «Կտրիճ Դավոյին»:  «Տեսահոլովակն էլ, հավանաբար, կլինի «Կտրիճ Դավոյի» շարունակությունը: Տեսնենք, մտքեր կան»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ շատ ոգևորված է հանրության արձագանքով:

pjimage_24_thumb-thumb

«Իհարկե, իմ և իմ երկրպագուների համար շատ կարևոր էր իմ վերադարձը:  Շատ ոգևորիչ է, երբ երկար դադարից հետո քեզ չեն մոռանում և սպասում են»,- նշեց նա:

ԱՄՆ-ում Անին տարբեր աշխատանքներ է արել, նույնիսկ որպես հավաքարար է աշխատել հյուրանոցներից մեկում: Ըստ նրա՝ հիմա ավելի լավ վիճակում է, աշխատում է ռեստորանում: «Ես համեմատաբար կայացել եմ: Լեզուն գիտեմ, իսկ դա կարևոր հանգամանք է: Ինձ համար դժվար էր կայանալ նոր երկրում և շարունակել երգելը: Փառք Աստծո, կարողացա նորից ուրախացնել իմ լսարանին: Կփորձեմ շարունակել և կրկին ուրախացնել իմ լսարանին»,- նկատեց Շպռոտը:

Շպռոտի խոսքով՝ շատ է ուզում 2017-ին, վերջապես, գալ Հայաստան, քանի որ կարոտից խեղդում է: Դիտարկմանը, որ ժամանակին իր հիասթափված է հեռացել Հայաստանից, արձագանքեց. «Ես երբեք չեմ հիասթափվել Հայաստանից: Շատ եմ կարոտել մայրիկիս և հայրենիքս: Կարոտը խեղդում է»:

Այս տարի երգչուհին ցանկանում է նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնել իր լսարանին, ինչպես նաև՝ նվիրական երազանք ունի. «Շատ եմ ուզում 2017-ին մայրանալ, թեև  դա չես կարող պլանավորել»:

Ամբողջությամբ՝ life.tert.am

 



Նման նյութեր