Էստրադային երգչուհի Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ ինքն ունի արտամուսնական դուստր իր համասեռամոլ ընկերոջից եւ երեխայի հետ համատեղ լուսանկար է ցուցադրել: Այս մասին արտիստուհին հայտարարել է НТВ հեռուստաալիքի «Секрет на миллион» հաղորդման եթերում, փոխանցում է «Московский комсомолец»-ը։
Երգչուհին պատմել է, որ օգնել է իր լավ ծանոթին հայր դառնալ՝ իր գենետիկ նյութը տալով փոխնակ մայրության պրոցեդուրայի համար։
«Սա երջանիկ իրավիճակ է, բայց մեր աշխարհն այնքան դաժան է, որ ամենադրական ու երջանիկ իրավիճակը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ», – ասել է երգչուհին:
Նա նաեւ նշել է, որ աղջիկն այժմ երկու տարեկան է, նա ապրում է իր հոր հետ Սան Ֆրանցիսկոյում։ Կորոլյովան խոստովանել է, որ հանդիպել է իր երեխայի հետ եւ, ի հավաստումն խոսքերի, ցույց է տվել մի լուսանկար, որտեղ աղջիկը ձեռքին է:
Երգչուհու ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն, խոստովանել է, որ զարմացած է այդ լուրից։ Սակայն, ինչպես նշվում է, նա ուրախությամբ է վերաբերում այդ տեղեկատվությանը։