Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը գրառում է կատարել իր Instagram-ում՝ նվիրված երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյին:
«Մեծ կորուստ է բոլոր հայերի եւ անձամբ ինձ համար։ Այսօր մահացել է երգիչ եւ երգահան Հայկոն։ Հայկոն գլուխգործոց երաժշտություն է գրել իմ «Երկրաշարժ» ֆիլմի համար։ Նրա երգերով մեծացել են հարյուր հազարավոր հայ երեխաներ։ Հանգչիր խաղաղությամբ, եղբայրս», – գրել է ռեժիսորը։