Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է երգիչ Արկադի Դումիկյանի կնոջը՝ Սվետլանա Դումիկյանին:
Արկադի Դումիկյանն այն երգիչներից է, ում ստեղծագործություններում մշտապես կարևորվում է ընտանիքի ու ընկերների դերը: Թեև երգիչը հազվադեպ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում, սակայն նաև չի թաքցնում կնոջն ու երեխաներին:
Երգիչն և նրա կինը՝ Սվետլանան, 3 երեխա ունեն՝ 2 աղջիկ և 1 տղա: Արկադիի «Мой Дом – Моя Крепость» երգի տեսահոլովակի հերոսները երգչի կինն ու երեխաներն են: Երեխաներից կրտսերը տղան է՝ Ալեքսը, ով ընտանիքի միակ տղա զավակն է։ Հայրը նրա հանդեպ առանձնահատուկ ջերմ և ուշադիր վերաբերմունք ունի: Ընտանիքն ապրում է Ռուսաստանում:
Արկադիի կինը՝ Սվետլանան, հագուստի սեփական բրենդն ունի: Նա մշապես աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով ու էլեգանտ կերպարներով:
Սվետլանան բավական ակտիվ է ինստագրամում: Նա հաճախ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում: «Դուք լավագույնն եք, որ իմ հետ կատարվել է»,- երեխաների հետ լուսանկարներից մեկին կից գրել է Սվետլանան:
«Իմ սեր…», «Քանի կամ, սիրտը իմ նրանն ա», «Սերը կապել է ինձ ու քեզ», «Իմ հենարան», «Իմ ամեն ինչ», «Ամենահոգատար և սիրող տղամարդ»,- ամուսնու հետ լուսանկարներին կից գրել է երգչի կինը: