Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր կառավարության նիստի ժամանակ կապիտուլյանտը գժված էր, նենց ագրեսիվացած էր, որ քիչ էր մնում մազերը բիզ–բիզ կանգնեին:
Գժված էր, որովհետև քչերն են պատվաստվում, որովհետև մարդիկ` նույնիսկ իրեն հավատացողները դադարում են վստահել գործող իշխանության, իբր թե մարդասիրական ծրագրերին։
Այսօր կապիտուլյանտն ասաց, որ պետական համակարգում չպատվաստված մարդ չպետք է լինի, հետո ավելացրեց, որ իր ընտանիքի անդամներն արդեն պատվաստվել են` տարբեր պատվաստանյութերով, չնայած որ ոչ մի ապացույց չկա, որ ՀՀ գլխավոր մանիպուլյատորի ընտանիքը պատվաստվել է։
Հիշեցնեմ, որ ըստ Արդարադատության նախարարության՝ պարտադիր պատվաստվելու որոշումը չի վերաբերում` Հանրապետության նախագահին, վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։
Բա ինչի՞ է այդպես, ո՞վ կպատասխանի այս հարցին։
Սրանք ամեն ինչ անում են ի վնաս հայրենիքի և ժողովրդի, սրանց ոչ մի քայլ վստահություն չի կարող ներշնչել, հատկապես երեք տարի շարունակ բոլոր ոլորտների ոչնչացումը տեսնելուց հետո։
Հ.Գ. Նոր բանաձեւում ԵԽԽՎ-ն հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր չէ»: