Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հատվածներ Հայկոյի մենահամերգից, որի ժամանակ երգիչն իր խոսքն էր ուղղել որդուն՝ Արմանին։
Նա ասել է․ «Ուզում եմ, որ հիմա իմանաս՝ տաղանդը, խելքը, ուժը կարելի է վաճառել, բայց ոչ երբեք սիրտը»։
«Ամբոխի հետ խոսելիս միշտ մաքուր մնա։ Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց։ Մարդիկ երբեք քեզ չեն վնասի, եթե քեզ հետ հաշվի նստեն»։
«Իմ աշխարհը դու ես ու այս բարդ խորհուրդներից զատ կա մի պարզ ճշմարտություն, ես քեզ սիրում եմ, տղես»։