Տասը տարի առաջ իմ ենթակա զինվոր Արգիշտիկը մի կերպ խուսափեց դատվելուց. փոխգնդապետը փակագծեր է բացում
Advertisement 1000 x 90

Տասը տարի առաջ իմ ենթակա զինվոր Արգիշտիկը մի կերպ խուսափեց դատվելուց. փոխգնդապետը փակագծեր է բացում

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի գործունեությունը: Ա. Քյարամյանը մասնավորապես տեղեկացրել է, որ ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, եւ ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու եւ հասարակությանը ներկայացնելու նպատակով:

Անդրադառնալով վերոնշյալին՝ պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գրել է.

«Գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ… Ուղիղ տասը տարի առաջ, որպես ժամկետային զինծառայող, իմ ենթակա զինվոր` կրտսեր սերժանտ Արգիշտիկը, մի կերպ խուսափեց դատվելուց՝ Երեւանի զորամասից տեղափոխվելով սահմանամերձ զորամաս, քանի որ անկարգապահ, անբարեխիղճ, կարգազանց եւ զորամասի տարածքը ինքնակամ լքելու ջիղ ունեցող զինվոր էր, իսկ այսօր` գնդապետի ուսադիրներով, հետաքննում է` պատերազմի ընթացքում, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները… Աշխարհ կանգնի` իջնող կա…»:

iravunk.com