Արտգործնախարարի տեղակալ են գտել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Արտգործնախարարի տեղակալ են գտել. hraparak.am

Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանություններին վերջապես հաջողվել է համոզել պրոֆեսիոնալ դիվանագետներից մեկին զբաղեցնելու արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Հիշեցնենք, որ Արա Այվազյանի հեռանալուց հետո ԱԳՆ գրեթե բոլոր փոխնախարարները դիմում գրեցին եւ ազատվեցին, իսկ նրանց փոխարեն նոր մարդիկ չեն գտնում, որովհետեւ պրոֆեսիոնալ դիվանագետները հրաժարվում են զբաղեցնել այդ պաշտոնը` հասկանալով, որ առաջիկա տարիներին մեր երկրում կատարվող իրադարձությունների համար ամենամեծ պատասխանատվությունը կրելու է արտաքին գերատեսչությունը:

Եվ այսպես, Արարատ Միրզոյանի նշանակումից հետո իշխանությունը բանակցել է մեծ թվով անձանց հետ ու մերժում ստացել: Վերջապես նրանցից մեկը համաձայնել է աշխատել Միրզոյանի տեղակալ: Խոսքը պրոֆեսիոնալ դիվանագետ, 48-ամյա Պարույր Հովհաննիսյանի մասին է: Վերջինս արտերկրում լավ կրթություն է ստացել եւ 1996 թվականից արտաքին հարաբերությունների ոլորտում է աշխատում:

1998-2000 թթ. Եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար, ապա երկրորդ քարտուղար, 2001-2005թթ․ ՀՀ ԱԳՆ-ում բաժնի պետ, 2005-2010թթ․ Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, 2014-2016թթ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, իսկ 2016 թվականից Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչն է:

hraparak.am