ԲԱՑԱՌԻԿ: Էրեբունի – Երևան երգի առաջին կատարումը (1968թ.) (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԲԱՑԱՌԻԿ: Էրեբունի – Երևան երգի առաջին կատարումը (1968թ.)

Էրեբունի-Երևան

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:

Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք, Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի, Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով, Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում, Անկատար տենչեր ունենք դեռ շատ:

Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի, Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:

Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես, Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Պարույր Սևակ Օրհներգի բառերի հեղինակ՝ Պարույր Սևակ

Երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյան

Տեսահոլովակի հեղինակ՝ Մհեր Հովհաննիսյան 1968թ.

«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած համաքաղաքային երգի տոնի ժամանակ «Էրեբունի-Երևան» երգի անդրանիկ կատարումն աննախադեպ էր և իր բացառիկությամբ, այն անմոռաց հետք թողեց մեր հինավուրց քաղաքի պատմության նորօրյա էջերում. երգը կատարում էր 2750-հոգանոց երգչախումբը` խորհրդանշելով մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը: