Պաշարված դիրքեր եւ հրամանատարական դիտակետեր չկան. ՊԲ-ն հերքում է
Advertisement 1000 x 90

Պաշարված դիրքեր եւ հրամանատարական դիտակետեր չկան. ՊԲ-ն հերքում է

Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

«Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։