ՌԴ Ռյազանի շրջանի «Էլաստիկ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալներով զոհվել է 16 մարդ, հայտնում է Euronews-ը: Ընդհանուր առմամբ, այրված արտադրամասում դեպքի ժամանակ 17 մարդ է եղել:
Հայտնի է, որ տուժածներից մեկը հոսպիտալացվել է՝ մարմնի 99 տոկոսի այրվածքներով, տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Արտադրամասի շենքն ամբողջությամբ ավերվել է: Հրդեհի պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն էր: