Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օնիկ, ո՞նց ես…
Քեզ պարզ բացատրվել էր, թե ինչ պիտի անես երկիրը փրկելու համար։
Մտածում էիր պատերազմի ժամանակվա սխալներդ քր. գործ կդառնան, կնստես։ Գեներալը վախենում է երկիրը փրկելու քայլեր անելուց, ինչ է, կարող է անհաջողության դեպքում ազատազրվել։
Ազգը քո անունով էր երդվում։ Ինքդ էլ դա լավ գիտեիր։ Գեներալը պիտի անփառունակ ավարտից վախենա, ոչ թե նստելուց։
Օնիկ, դու շանս ունեիր երկիրը իշխանությունից փրկելու։ Անգամ Աբազենք սրան չէին պահելու։ Ու դու դա չարեցիր։
Ավելին` լրիվ մաքրվելու համար կարող էիր սրանց իշխանազրկել ու հետո ինքդ հայտարարել, որ պատերազմի սխալների հետաքննող հանձնաժողով պիտի ստեղծվի, որը պիտի ուսումնասիրի նաև քո սխալները և դու պատրաստ ես պատասխանատվություն կրել դրա համար։
Գոնե հասկանո՞ւմ էիր՝ ով կարող էիր դառնալ երկրի ու ժողովրդի համար նման քայլեր անելուց հետո։
Դու անգամ քեզ աջակից լավ-վատ, բայց գեներալներին մենակ թողեցիր, բա դրա պատասխանը կարողանալո՞ւ ես տալ իրենց։
Մի բան էլ, Օնիկ, դու նստելու ես, ու քեզ սրանք են նստացնելու, ումից դու երկիրը չփրկեցիր։
Ուրիշ ո՞նց ես, Օնիկ։
Ի դեպ, պատերազմի տարիներին ես Օնիկի նկարը իմ էջում դրեցի։ Տեղյակ մարդիկ ասեցին, թե արդյոք դու իրեն անհրաժեշտ չափ գիտես։
Հետո պարզվեց, որ ոչ։ Մինչդեռ կան մարդիկ, որոնք իր հետ շատ ջերմ շփվում են, ասես բան էլ չի եղել»։