![](https://blog.168.am/wp-content/uploads/2021/10/83957.jpg)
Դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանը նախօրեին մեծ շուքով նշել է 42-ամյակը, որի ընթացքում հյուրերն ի սրտե ուրախացել են։ Աստղին յուրօրինակ ձեւով շնորհավորել են Գարիկ Մարտիրոսյանն ու Ֆիլիպ Կիրկորովը՝ կատարելով ռուսական փոփի արքայի «Снег» երգը։ Մարտիրոսյանը կոլեկտիվին տվել է «Армянушки интернейшенел» անվանումը։
Stories բաժնում հետեւորդներից մեկը Գարիկին հարցրել է, թե երբ է Կիրկորովն իրեն հայ ճանաչելու, ինչին Մարտիրոսյանը պատասխանել է՝ «արդեն»։
Ֆիլիպ Կիրկորովը երեկույթի ամենաակտիվ հյուրերից էր։ Արտիսը ձայնակցում էր Artik-ի եւ Asti-ի փոքր համերգի ընթացքում, որոնք իրենց ելույթով շնորհավորել են Գալուստյանին եւ կատարել իրենց գլխավոր հիթերը։