Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 5000-6000 դեպք
Advertisement 1000 x 90

Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 5000-6000 դեպք

2004 թվականից հոկտեմբերի 29-ը նշվում է` որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր:

ՀՀ Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է` ընդգծել կաթվածի տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման և բուժման մասին իրազեկվածությունը, ապահովել գլխուղեղի կաթվածը վերապրածների ավելի լավ խնամքն ու աջակցությունը:

Իշեմիկ ինսուլտները կազմում են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների գերակշռող մասը` 80-87%-ը: Այս պաթոլոգիան բնորոշվում է լայն տարածվածությամբ և բարձր մահացությամբ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 5000-6000 դեպք։

Գլխուղեղի իշեմիկ կաթվածների հետևանքով զարգացող մահացության և հաշմանդամության նվազեցման նպատակով 2019 թվականի փետրվարից գործում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը:

med.news.am