Ամերիկացի փոփ-կատարող Բրիթնի Սփիրսը ուղղաթիռից լուսանկար է հրապարակել եւ պատմել, որ մասնավոր կղզի է ժամանել: Համապատասխան գրառումը հայտնվել է Instagram-ի իր էջում։
Daily Mail-ի ենթադրական տվյալների համաձայն՝ աստղը վայրէջք է կատարել Լեդվիլի «Գոլդսոն» միջազգային օդանավակայանում, այնուհետեւ ուղղաթիռ է նստել։
Երկրպագուները երգչուհուն բարի հանգիստ են մաղթել․ «Կյանքը, որին արժանի ես, թագուհի», «Հուսով եմ, որ դուք անմոռանալի ժամանակ կանցկացնեք: Դուք արժանի դրան», «Ազատություն», «Ուրախացիր, իմ թագուհի», «Վայելեք ամեն վայրկյանը», – գրել են նրանք։