Դերասանուհի, «Woman’s club»-ի մասնակից Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է համարձակ դեկոլտռով, ուլտրակարճ զգեստ, որն էլ համադրել է մարմնագույն բարձրակրունկների հետ։ Դերասանուհու գանգուր մազերն արձակված են, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ Իսկ կերպարն ամբողջական է դարձնում մեծ ականջօղը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Զառայի հետեւորդները բազում հաճոյախոսություններ ու հիացական խոսքեր են ուղղել նրան․ «Տիկնիկ», «Գեղեցկուհի», «Կրակ»։