Գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ Է նախեւառաջ ռիսկի խմբերի համար, քանի որ այն անուղղակիորեն պաշտպանում Է նաեւ կորոնավիրուսով վարակվելուց: Այդ մասին ասել Է իմունացման հարցերով խորհրդականների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի Իաշվիլիի անվան Կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն Իվանե Չխեիձեն:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը զուգահեռ սկսվել Է նաեւ գրիպի դեմ բնակչության պատվաստումը:
Երկիրը պահեստավորել Է ավելի քան 200 հազար չափաբաժին գրիպի դեմ պատվաստանյութ: «Գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ Է հատկապես ռիսկի խմբերի համար: Գրիպի դեմ պատվաստանյութն անուղղակիորեն պաշտպանում Է նաեւ կորոնավիրուսով ախտահարվելուց»,- Չխեիձեն ասել Է լրագրողներին:
Նա անհանգստանում Է, որ նոյեմբերից կարող Է ավելանալ այն հիվանդների թիվը, որոնք միաժամանակ վարակվել են սեզոնային գրիպով եւ կորոնավիրուսով: «Այն մարդը, որը միաժամանակ կվարակվի սեզոնային գրիպով եւ կորոնավիրուսով, ենթակա Է բարդությունների, հոսպիտալացման եւ ծանր ընթացքով հիվանդության մեծ ռիսկի:
Այդ ժամանակաշրջանը կարող Է սկսվել նոյեմբերի առաջին կեսին»,-նշել Է Չխեիձեն: Նրա խոսքով՝ նոյեմբեր-մարտը շնչուղիների վիրուսային հիվանդությունների ակտիվացման ժամանակաշրջան Է, հաղորդել Է Sputnik-ը: