Խորհրդարանում Երևանի 2022թ-ի բյուջեն քննարկվեց առանց քաղաքապետ Հայկ Մարությանի:
Նրա փոխարեն խորհրդարան էր ներկայացել փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը:
Վերջինս նշեց, որ Հայկ Մարությանը աշխատավայրում մեկուսացված է.
«Քաղաքապետը նախատեսում էր անձամբ գալ խորհրդարան և ներկայացնել Երևանի բյուջեն, բայց, ցավոք սրտի, Հայկ Մարությունի կինը և երեխաները վարակվել են կորոնավիրուսով: Հայկ Մարությանը, գտնվելով վտանգավոր զոնայում, չի ցանկանում վտանգել այլ մարդկանց կյանքը:
Ներկայումս նա գտնվում է մեկուսացված վիճակում՝ աշխատավայրում, բայց որևէ մեկի հետ կոնկրետ շփում չի ունենում»,-ասաց փոխքաղաքապետը:
Իմքայլական պատգամավորն էլ զգուշացրեց.
«Քաղաքապետին փոխանցեք, որ պատգամավորներն ասում են՝ այս անգամ պատճառը հարգելի է, բայց մյուս անգամ անձամբ ներկայանա ԱԺ»: