Մեծ Բրիտանիայի միջուկային բունկերը պարզվում է շքեղ բնակարան է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայի միջուկային բունկերը պարզվում է շքեղ բնակարան է

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել միջուկային բունկերը, որտեղ անսպասելիորեն շքեղ բնակարան է հայտնաբերվել։ Երկաթբետոնե շենքը իր մեջ թաքցրել է երեք շքեղ, էլիտար բնակարան, գրում է The Sun-ը։

Էսեքսի կոմսության Միսթլի գյուղում ռմբապաստարանը կառուցվել է 1951 թվականին՝ սառը պատերազմի տարիներին, որը ծառայելու էր հաղորդակցության հանգույց և պետական ​​պաշտոնյաների պաշտպանության  տարածք: Բունկերի պատերի հաստությունը 600 միլիմետր է, սակայն շենքը երբեք չի օգտագործվել իր նպատակին, այն վերածվել է բնակելի տարածքի։

Այժմ ներսում կա պրեմիում դասի 3 բնակարան՝ մեկ չորս սենյականոց և երկու երեք սենյականոց։ Բոլորն էլ պահպանել են օրիգինալ դռներն ու պատերը, ինչպես նաև շքեղ վերանորոգումը: Սանհանգույցները սալիկապատված են իտալական մարմարով, խոհանոցները՝ գրանիտե ծածկով, բոլոր սենյակները՝ հատակային ջեռուցմամբ են։ Բացի դրանից, յուրաքանչյուր բնակարան ունի սեփական ավտոկայանատեղի և պարսպապատ բակ։

Նախկինում փորձել են բնակարանները  առանձին-առանձին վաճառել  550 հազար ֆունտ ստերլինգով , իսկ այժմ բունկերը նախատեսվում է ամբողջությամբ հանել աճուրդի։ Մեկնարկային գինը 1,4 մլն ֆունտ է, սակայն սեփականատերերը դրա դիմաց ակնկալում են ստանալ 1,9 մլն ֆունտ։

shantnews.am