Հաշվի առնելով այս տարվա աննախադեպ, սաստիկ ցուրտը՝ առաջարկում եմ ազգաբնակչության կողմից հունվար և փետրվար ամիսներին սպառված գազի և էլեկտրոէներգիայի վարձավճարները փոխանցել գարնան և ամռան ամիսների վրա, հնարավորություն տալով մաս-մաս վճարել և այդ մասին նախապես տեղեկացնել ազգաբնակչությանը, որպեսզի չվախենան գազի և հոսանքի մատակարարումից զրկվելուց և անկաշկանդ տաքացնեն բնակարանները, որտեղ նաև երեխաններ և ծերեր կան:
Եթե բոլորին հնարավոր չէ, գոնե այն ընտանիքներին, որոնք ունեն սոցիալապես անկայուն վիճակ:
Նշեմ, որ ես այդ արտոնությունից օգտվելու կարիք չունեմ, որ տպավորություն չստեղծվի թե իմ շահերից ելնելով եմ առաջարկում:
Հուսով եմ, որ ազգաբնակչության նկատմամբ կդրսևորվի բարյացակամություն և այս առաջարկը գործնական արձագանք կունենա:
Հարգանքներով՝ Գարիկ Գալիկյան