Քանյե Ուեսթն իրեն համեմատել է երիտասարդ Պուտինի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթն իրեն համեմատել է երիտասարդ Պուտինի հետ

Սկանդալային ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իրեն համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին դերասանը հայտարարել է Drink Champs թոք-շոուի եթերում, որը հրապարակվել է Revolt YouTube-ի ալիքում։

«Ես նման եմ երիտասարդ Պուտինին: Ես ասում էի, որ երիտասարդ Վլադիմիրն եմ, մինչև հասկացա, որ Վլադիմիրն եմ: Գիտե՞ք երբ եմ հասկացել, որ նման եմ Վլադիմիր Պուտինին։ Երբ ես հասկացա, որ մշակույթը նավթ է, մշակույթն էներգիա է: Եվ ես մշակույթի արքան եմ վերջին 20 եւ հաջորդ 2000 տարիների ընթացքում», – հայտարարել է Ուեսթը։

Որպես օրինակ՝ դերասանը նշել է իր համագործակցությունը Adidas-ի եւ Gap-ի հագուստի հայտնի բրենդների հետ. դրանց արժեքն էականորեն աճել է Յեի հետ հավաքածուների թողարկումից հետո:

2020 թվականի աշնանը Քանյե Ուեսթն իր Twitter-ում տեղադրել է կիմոնոյով Վլադիմիր Պուտինի լուսանկարը տատամիի վրա։ Նա հայտարարել է, որ տպված լուսանկարը փակցրել է պատին։

«Թիվ մեկ կանոնը՝ լսեք Ուեսթին», – գրել է ռեփերը՝ Պուտինի լուսանկարին կից։

Քանյեի հետեւորդներից մեկը հայտարարել է, որ այդ լուսանկարը կարող է լինել ռեփերի հերթական ալբոմի շապիկին։

style.news.am