Twitter-ում ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի արած հրաժեշտի գրառումն ամենաժողովրդականն է դարձել միկրոբլոգների այդ ցանցում նրա օգտահաշվի գոյության ողջ պատմության ընթացքում: Այդ մասին վկայում են CNET ամերիկյան ինտերնետ-պորտալի տվյալները:
«Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը լինելու է նույնը, ինչ և առաջինը: Ես խնդրում եմ ձեզ հավատալ վերափոխումներ իրագործելու ոչ միայն իմ, այլև ձեր կարողություններին»,- հեռացող պետության ղեկավարի՝ հունվարի 11-ին հրապարակված այս գրառումը մեջբերել են Twitter-ի 650 հազարից ավելի օգտատերեր, իսկ ավելի քան 1,4 միլիոն մարդ հավանություն է տվել այդ գրառմանը: