Տասնյակ մարդիկ են տուժել Սերբիայում գնացքների բախման հետևանքով
Advertisement 1000 x 90

Տասնյակ մարդիկ են տուժել Սերբիայում գնացքների բախման հետևանքով

22 մարդ է տուժել Սերբիայի Վոյեվոդինա ինքնավար երկրամասի Նովի Սադ քաղաքի մերձակայքում երկու գնացքների բախման հետևանքով: Ինչպես հունվարի 12-ին հայտնել է ՏԱՆՅՈՒԳ գործակալությունը, «տուժածներից չորսը ծանր վնասվածքներ են ստացել, 18-ը՝ թեթև վերքեր»:

Բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ գնացքներն ընթանում էին ժամում 15 կիլոմետր արագությամբ: Մարդատար գնացքը մխրճվել է բեռնատար շարժակազմի վերջին վագոնի մեջ, գնացքավարը չի տուժել:

Երկաթուղային վթարը տեղի է ունեցել փրկարարների համար անմատչելի վայրում, ուստի տուժածներին անհետաձգելի բուժօգնության մոտակա բաժանմունք են հասցրել գնացքով:



Նման նյութեր