«Մի քանի օր առաջ երեկոյան ուշ ժամի զանգ ստացա Էրիկի մոր` Լուսինեի հեռախոսահամարից, վախեցած վերցրեցի մտածելով, որ Էրիկը վատացել է, մի բան եղել է, պարզվեց` Էրիկն էր, անձամբ։
Շունչս պահելով լսում էի, որ կարողանամ հասկանալ դժվարությամբ արտաբերվող նրա բառերն ու մի ձև կապվող նախադասությունները։ Էրիկն ինձ անձամբ այսօրվա համար հրավիրում էր իր տարեդարձին, էնքան ուրախ էր, պայամանավորվեցինք, որ ես եմ իրեն տանելու ռեստորան, ուր ծնողները հրավիրել էին իրեն ցանկալի, այս ողջ ընթացքում իր կողքին եղած մարդկանց, մեկ էլ էդպիսի զգացողություն ունեցել էի, երբ տեսագրություն էր ուղարկել, որտեղ ոտքի թաթն էր շարժել… երեկ երեկոյան Էրիկի ինքնազգացողությունը կրկին վատացել է ու հիմա անգիտակից վիճակում Էրեբունի ԲԿ վերակենդանացման բաժանմունքում է։
Ամբողջ գիշեր Աստծու հետ կռիվ եմ տվել, չգիտեմ էլ խնդրեմ, թե պահանջեմ, որ Առողջություն պարգևի արդեն մեկ տարուց ավել իր կյանքի համար կռիվ տվող, չհանձնվող մեր զինվորին, լավ ինչու է այսքան անաստված դարձել այս կյանքը…
Շնորհավոր տարեդարձդ իմ սիրուն Էրո ջան, սա էլ կանցնես, որովհետև դու ուժեղ ես, որովհետև քո հերոսածին մայրդ, մենք` քեզ սիրողներդ, կողքիդ ենք… Լուսինս քեզ անսպառ ուժ ու համբերություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Լուսինե Մարտիրոսյանը։