Ամերակացի հայտնի երաժիշտ Սթիվի Ուոնդերը ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային սերենադ է նվիրել: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Telegraph-ը:
Միշել Օբաման, ով մեկ շաբաթից դադարելու է լինել ԱՄՆ Առաջին տիկին, մասնակցել է Ջիմի Ֆելոնի «Այս գիշերվա շոու»-ին (The Tonight Show): Շոուի ընթացքում Սթիվի Ուոնդերը կատարել է իր հայտնի My Cherie Amour երգը, որը ձևափոխելով նվիրել է Առաջին տիկնոջը` այն անվանելով My Michelle Amour («Իմ սեր Միշել»):
Երգի խոսքերն ասում են. «Իմ սեր Միշել, հիասքանչ, ինչպես ամառային օրը: Իմ սեր Միշել, այնքան անուշ, որքան մայիսին ծաղիկների ծաղկումը: Իմ սեր Միշել, դու միակն ես, ում պաշտում ենք: Դու միշտ մեր մտքերում կմնաս որպես առաջին տիկին»:
Երգի ավատից հետո երգիչը նստել է տիկին Օբամայի կողքին և նշել. «Ես բռնել եմ Առաջին տիկնոջ ձեռքը: Չասեք նախագահին, բայց ես բռնել եմ Առաջին տիկնոջ ձեռքը»:
Ի պատասխան կատարվածի` Միշելը հայտնել է, որ ինքն ու Բարաքը Ուոնդերի երաժշտության սիրահար են: