Բրիտանացի բժիշկները թվարկել են 50-ից բարձր տարիքի անձանց առողջ քնի, իրենց կարծիքով, հիմնական պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է The Telegraph հրատարակությունը:
Գիտնականները խորհուրդ են տալիս մահճակալին մոտենալ կիսագուլպաներով՝ պահպանելու համար ոտքերի տաքությունը, և ննջասենյակից դուրս հանել ընտանի կենդանիներին, որպեսզի նրանք չանհանգստացնեն մարդկանց: Փորձագետները խորհուրդ են տալիս քնելուց երեք ժամ առաջ ձեռնպահ մնալ կերակրից, ընպելիքներ գործածելուց, այդ թվում՝ ալկոհոլային, և գաջեթների օգտագործումից:
Մասնագետներն այն կարծիքին են, որ ննջասենյակի սպիտակ և կապույտ լուսավորությունն ավելի լավ է փոխարինել կարմրավունով, և առաջարկում են վերմակի տակ մտնելուց առաջ տաք վաննա ընդունել:
Քնի՝ գիտնականների կողմից հանձնարարվող տևողությունը կազմում է յոթ-ութ ժամ:
Փորձագետների կարծիքով՝ լավ քնելուն նպաստում է մարմնի ֆիզիոլոգիապես նորմալ քաշը, ֆիզիկական ակտիվությունը և ծխելուց հրաժարվելը: Այն դեպքում, եթե անմիջապես քնել չի հաջողվում, մասնագետները խորհուրդ են տալիս ինչ-որ ժամանակով վեր կենալ անկողնուց և դուրս գալ ննջասենյակից, որպեսզի դրանք չզուգորդվեն անքնության հետ: