Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ՝ հունվարի 12-ին, մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունը:
Առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը` Տիգրան Պետրոսյանին, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Կարեն Գրիգորյանին:
Ոչ-ոքի ավարտվեցին Տիգրան Հարությունյան – Արման Փաշիկյան, Մանուէլ Պետրոսյան – Հայկ Մարտիրոսյան պարտիաները:
Երկրորդ տուրը կկայանա այսօր ժ. 15:00-ին: