Հայաստաի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով «Սանդերլենդ»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ հավաքելով ձայների 79 տոկոսը:
Հատկանշական է, որ երկրորդ և երրորդ հորիզոնականում նույնպես Մխիթարյանի հեղնիակած գոլերն են:
Երկրորդ հորիզոնականում Մխիթարյանի հեղինակած գնդակն է ուկրաինական «Զարյա»-ի դարպասը: Այդ գոլը ստացել է երկրպագուների ձայների 9 տոկոսը:
Երրորդ հորիզոնականում էլ Մխիթարյանի գոլն է «Տոտենհեմ»-ի դարպասը, որը հավաքել է երկրպագուների ձայների 4 տոկոսը: