Ինչո՞ւ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանում

ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը բացահայտել է թրոմբոզի հավանական պատճառը, որը որոշ դեպքերում հայտնաբերվել է AstraZeneca ընկերության դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո։ Այս մասին ասվում է Science Advances գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ արյան թրոմբների վրա կարող է ազդել այն, թե ինչպես է ադենովիրուսը, որն օգտագործվում է AstraZeneca պատվաստանյութում՝ վարակի գենետիկ նյութը բջիջներ տեղափոխելու համար, կապվում արյան սպեցիֆիկ սպիտակուցի հետ, որը հայտնի է որպես թրոմբոցիտների գործոն 4 (PF4):

Գիտնականների կարծիքով՝ կապակցման գործընթացը իմունային համակարգում շղթայական ռեակցիա է առաջացնում, ինչը թրոմբների առաջացման է հանգեցնում։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ պատվաստումից հետո թրոմբոզն ի հայտ է գալիս չափազանց հազվադեպ դեպքերում, քանի որ դրանց առաջացման համար պետք է բարդ իրադարձությունների մի ամբողջ շղթա առաջանա։

med.news.am