Instagram-ի հայուհին՝ Ձյունիկը, շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: «Քարե դարդ»-ում Լոլոյի կերպարը մարմնավորած 19-ամյա Ձյունիկ Վարդանյանը սովորում է Ճարտարապետության և շինարարության դիզայնի բաժնում: Նա բացի ուսումից և «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվելուց, երբեմն այլ առաջարկներ է ստանում: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է դերասանուհին: Նա խոսել է նաև իր արտաքին գեղեցկության, հաջողության և Սելենա Գոմեսին նման լինելու մասին:
-Ձյունիկ, միշտ ուշադրության կենտրոնում եք ու շատերը համարում են, որ դուք հաջողակ եք: Ինչո՞վ է պայմանավորված այդ հաջողությունը և ուշադրությունը, որը կա Ձեր անձի նկատմամբ:
-Կարծում եմ Instagram-ի ակտիվությամբ, որտեղ շուրջ 3 տարի է գրանցված եմ: Ամեն օր աշխատում եմ ակտիվ լինել և հետ չմնալ սոցցանցերի նորություններից:
-Ձեր արտաքին գեղեցկությունը համարո՞ւմ եք հաջողության գրավականներից մեկը:
-Ես ինքս ինձ չեմ համարում, որ երևելի արտաքին ունեմ: Կարևորում եմ հոգևորը և մարդու ճիշտ վարվելակերպը և ընդհանրապես մարդ լինելը: Աշխատում եմ հիմնականում բնական լինել: Չեմ սիրում արհեստականը: Կարծում եմ մարդիկ սիրում են հենց իմ բնական լինելը:
-Ասում են, որ Ձեր արտաքինում վիրահատական միջամտության եք դիմել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ընդհանրապես ոչ մի վիրահատական միջամտության չեմ դիմել: Ինչպես ստեղծել է ինձ բնությունը, այնպես եմ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում վիրահատական միջամտությունների:
-Ձյունիկ ասում են, որ Ձեզ նմանեցնում եք Սելենա Գոմեսին: Այդպե՞ս է:
-Դեռևս փոքրուց շատերն են նմանացրել: Միգուցե կլոր դիմագիծս է նման: Ինքս իրեն համարում եմ գեղեցկուհի, և երբ փոքր ժամանակ ասում էին, որ նման եմ, ուրախանում էի: Հիմա էլ է այդպես: Հաճելի է, գեղեցկուհու նման լինել:
-Դուք Ձեզ նմանեցնո՞ւմ եք Սելենային:
-Ոչ: Չեմ նմանեցնում: Ոճային առումով հնարավոր է ինչ-որ բան, եթե դուր գա ինձ, վերցնեմ: Բայց նրան նմանվել՝ ոչ: Կան արտիստներ, որոնց հետևում եմ և իրենց ոճը ինձ դուր է գալիս՝ այն փոփոխելով իմն եմ դարձնում:
Ամբողջությամբ՝ life.tert.am