Էրդողանը փոխել է Թուրքիայի արտահանման ապրանքանիշը
Advertisement 1000 x 90

Էրդողանը փոխել է Թուրքիայի արտահանման ապրանքանիշը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արտահանման ապրանքանիշը «Türkiye»-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է «Resmi Gazete» կառավարական պարբերականում:

Այժմ Թուրքիայում արտադրված արտադրանքը կմատակարարվի «Made in Türkiye» միասնական ապրանքանիշի ներքո՝ նախկին «Made in Turkey»-ի փոխարեն։

Ապրանքանիշը փոխել են արտասահմանում թուրքական արտադրանքն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով։

Ընդգծվում է, որ «Türkiye» տերմինը կօգտագործվի նաև օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների հետ նամակագրության ժամանակ:

 



Նման նյութեր