Մասիսի ժողովրդի հաղթանակին երբևիցե չեմ կասկածել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Մասիսում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը․
«Սա շատ մեծ կարևորություն ուներ ինձ համար, որովհետև Մասիսի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ 44-օրյա պատերազմին էլ երիտասարդությունը մեծ մասը զոհ գնաց։ Մենք սերունդ պետք է փոխենք, երիտասարդները պետք է առաջ գան, աշխատեն, արարեն։ Ինձ համար շատ կարևոր էր մեզ համար»,-նշեց Դավիթ Համբարձումյանը։
Վերջինս նշեց, որ գործող իշխանությունը փորձեց վարչական ռեսուրսների կիրառմամբ ինչ-որ բան անել։ Դավիթ Համբարձումյանն ընդգծեց՝ չի կարելի մարդկանց ստիպողաբար տանել ընտրությունների։
«Այո, մենք հաղթեցինք իշխանությանը։ Իշխանությունները սխալված կլինեն, եթե այս ուժի հետ հաշվի չնստեն։ Սա միայն իմ հաղթանակը չէ, սա Մասիս խոշորացված համայնքի ժողովրդի հաղթանակն է»,-հավելեց Դավիթ Համբարձումյանը։
Նշենք, որ Մասիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երկու քաղաքական ուժ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը և ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում էր Սայեն Հայրապետյանը։